FCB

FC Barcelona

Ֆաբրեգասը կարող է բաց թողնել Եվրո-2012-ը

Ֆաբրեգաս

01.06.2012 12:34

Կատալոնական Բարսելոնայի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարող է բաց թողնել Լեհաստանում և Ուկրաինայում կայանալիք ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնությունը:

25-ամյա ֆուտբոլիստը մարզման ժամանակ աջ ազդրի ստորին հատվածի մկանային վնասվածք է ստացել: Ֆաբրեգասն Իսպանիայի հավաքականի ընդհանուր խմբին կմիանա հունիսի 5-ին: Առաջիկայում կիսապաշտպանը պետք է անցնի բուժզննում:

Բժիշկները նշել են, որ մեծ ծանրաբեռնվածության դեպքում կարող է պատռվել իսպանացու մկանը, ինչի հետևանքով նա խաղադաշտից կբացակայի ամենաքիչը երկու ամիս, հաղորդում է Marca-ն:

ОК