FCB

FC Barcelona

Եզրափակիչում՝ Իսպանիա – Իտալիա

Ֆաբրեգաս

29.06.2012 00:57

Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության եզրափակիչում կհանդիպեն Իսպանիայի և Իտալիայի ազգային հավաքականները:

Կիսաեզրափակիչում իտալացիները 2:1 հաշվով առավելության հասան մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկի՝ Գերմանիայի հավաքականի նկատմամբ:

Թիմերը շատ հանգիստ սկսեցին հանդիպումը: Խաղի մեկնարկում ավելի վտանգավոր էին գրոհում գերմանացիները և առաջին գոլային պահը ստեղծվեց Իտալիայի հավաքականի դարպասի մոտ: Անկյունայինի խաղարկման արդյունքում Մատս Հումելսը հարվածեց Իտալիայի թիմի դարպասի ուղղությամբ, իսկ Բուֆոնն ու Պիրլոն միահամուռ ուժերով չեզոքացրին սպառնալիքը: Գերմանացինեը ևս մի քանի վտանգավոր գրոհներ անցկացրեցին, սակայն խաղի հաշիվը բացեցին իտալացիները: 20-րդ րոպեին Անտոնիո Կասանոյի գեղեցիկ անցումից եւ գերազանց փոխանցումից հետո Մանչեսթեր Սիթիի հարձակվող Մարիո Բալոտելին գլխի հարվածով գրավեց Գերմանիայի հավաքականի դարպասն՝ առաջ մղելով իտալացիներին: Այս գոլից հետո թիմերը մի քանի վտանգավոր հարվածներ կատարեցին միմյանց դարպասների ուղղությամբ, ինչից հետո Բալոտոլին խփեցի իտալացիների երկրորդ գնդակը: 36-րդ րոպեին հարձակվողը մեն-մենակ դուրս եկավ Մանուել Նոյերի դեմ եւ դառնալով դուբլի հեղինակ՝ կրկնապատկեց իտալացիների առավելությունը: Առաջին խաղակեսում գերմանացիները փորձում էին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն հիանալի էր գործում Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը: Թիմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսում իտալացիները գերազանց էին պաշտպանվում և ոչ մի շանս չտվեցին մրցակցին: Ընդ որում՝ խաղի երրորդ գնդակը խփելուն ավելի մոտ էին Չեզարե Պրանդելիի սաները, որոնք մի քանի 100 տոկոսանոց գոլային պահեր կորցրեցին: Իտալացիները մեկը մյուսի հետևից վրիպում էին հարմար դիրքերից, ինչի հետևանքով կարող էին պատժվել: Ավելացված ժամանակում Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը 11 մետրանոց հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հանդիպումը փրկելու համար գերմանացիները չունեին ո՛չ ուժ, ո՛չ ժամանակ:

Արդյունքում, Իտալիայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի հետ:



A Vs I 1-2 by futbolsapiens

ОК