FCB

FC Barcelona

Եվս 4 գոլ, և Մեսսին կշրջանցի Մյուլլերի «հավերժական» ռեկորդը

Ֆաբրեգաս

26.11.2012 13:38

Իսպանիայի Լա Լիգայի 2012/13թթ մրցաշրջանի 13-րդ տուրում կայացած Լևանտե - Բարսելոնա (0:4) խաղում կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսսին դուբլի հեղինակ դարձավ` օրացույցային տարում հեղինակելով իր 81-րդ և 82-րդ գոլերը:

Այսպիսով` ևս 4 գոլ, և Մեսսին կշրջանցի գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Գերդ Մյուլլերի «հավերժական» ռեկորդը (85 գոլ):

Մինչև մրցաշրջանի ավարտը Բարսան 4 խաղ պետք է անցկացնի Լա Լիգայում, 1 խաղ` գավաթի խաղարկությունում:

ОК