FCB

FC Barcelona

Երկրպագուները պաստառ են պատրաստել Մեսսիի որդու պատվին (ֆոտո)

Ֆաբրեգաս

05.11.2012 14:14

Արգենտինական Նյուելս Օլդ Բոյս ակումբի երկրպագուները պաստառ են պատրաստել Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսիի որդու՝ Տիագոյի պատվին: Արգենտինայի առաջնության շրջանակում կայացած Գոդոյ Կրուզի հետ խաղում Նյուելս Օլդ Բոյսի ֆանատները ցուցադրել են պաստառը, որի վրա եղել է «Բարի գալուստ բորոտների աշխարհ» գրությունը: Բանն այն է, որ 1920-ից Նյուելս Օլդ Բոյսին Արգենտինայում անվանում են բորոտներ, քանի որ թիմը մի շարք բարեգործական հանդիպումներ էր անցկացրել բորոտներին օգնելու համար:

Նյուելս Օլդ Բոյսի երկրպագուները վստահ են, որ Տիագոն նույնպես բարձրակարգ ֆուտբոլիստ կդառնա, և կհետևի Մեսսիի օրինակին՝ հանդես գալով իրենց ակումբի կազմում, գրում է Ole-ն: 

   

ОК