FCB

FC Barcelona

Էտո՝Օն ժամանել է Բարսելոնա

Ֆաբրեգաս

17.05.2012 14:30

Մախաչկալայի Անժիի և Կամերունի հավաքականի հարձակվող Սամուել Էտո՝Օն մայիսի 16-ին մեկնել է Բարսելոնա, որտեղ հանդիպել է իր նախկին թիմակիցներին։

Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները 31-ամյա ռմբարկուին առաջարկել են վերադառնալ Բարսելոնա։

Աղբյուրը հայտնում է նաև, որ Էտո՝Օն չի պատրաստվում հեռանալ Մախաչկալայից։

Հիշեցնենք, որ Էտո՝Օն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է աշխարհում։ Անժիում նրա աշխատավարձը կազմում է շաբաթական 419 հազար եվրո: 

ОК