FCB

FC Barcelona

Դրոգբան պաշտոնապես հայտարարեց իր հեռանալու մասին

Ֆաբրեգաս

22.05.2012 23:02

Լոնդոնի Չելսիի առաջատար Դիդյե Դրոգբան պաշտոնապես հայտարերել է, որ պայմանագիրը վերջանալուց հետո կլքի լոնդոնյան ակումբը:

-Դիդյե Դրոգբան համարվում է Չելսիի լեգենդներից մեկը և միշտ  կլինի Չելսիի մի մասնիկը, մենք կընդունենք Դրոգբայի ցանկացած որոշումը:

Դիդյեն հաղթելով Չեմպիոնների լիգան ցանկանում է նոր թիմում փորձել իր ուժերը և մենք նրան ցանկանում ենք հաջողություն, մենք ուրախ կլինենք Դրոգբային ընդունել թ'ե որպես թիմի ֆուտբոլիստ թ'ե որպես հյուր,- ասել է Չելսիի գործադիր տնօրեն Ռոն Գուրլեյան:

Հավելենք, որ Դրոգբան 34 տարեկան է, նա Չելսի է տեղափոխվել 2004 թ.-ին Մարսելի Օլիպիկից: Այս ընթացքում Դրոգբան Չելսիի կազմում անցկացրել է 341 հանդիպում և դարձել է 157 գոլի հեղինակ: Դրոգբան Չելսիի պատմության մեջ չորրորդ լավագույն ռմաբարկուն է:

Հավանաբար Դրոգբան մոտ ժամանակներս կմեկնի Իսպանիա և բանակցություններ կսկսի Բարսելոնայի հետ: 

ОК