FCB

FC Barcelona

Դրոգբա. Բարսան վախենում է ինձնից

Ֆաբրեգաս

17.04.2012 14:40

Լոնդոնի Չելսիի 34-ամյա ռմբարկու Դիդյե Դրոգբան Բարսելոնայի հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղից առաջ հայտարարել է, որ մտադիր է կարիերան ավարտել լոնդոնյան ակումբում՝ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելուց հետո:

«Ես կլքեմ Չելսին ամռանը: Բայց նախքան այդ ես պատրատվում եմ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

Ես իմ հաշիվներն ունեմ Բարսելոնայի հետ: Ես գիտեմ, որ նրանք վախենում են ինձնից, երբ ես չարանում եմ: Մենք բոլորս սպասում ենք այդ խաղին: Ես նրանց հաղթելու հսկայական ցանկություն ունեմ: Շանսերը գնահատում եմ 50/50», - Դրոգբայի խոսքը մեջբերում է The Sun-ը:

ОК