FCB

FC Barcelona

Դել Բոսկե: Վիլյան չի կարող մասնակցել ԵՎՐՈ-2012-ին.

Ֆաբրեգաս

09.05.2012 13:26

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտնել է, որ Բարսելոնայի հարձակվող Դավիդ Վիլյայի մասնակցությունը Եվրոպայի առաջնության խաղերին գրեթե անհնար է:

-Ազգային հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը Վիլյայի մասնակցությունն, իհարկե, մտածելու տեղիք է տալիս: Մենք անհանգստացած ենք, քանի որ Դավիդը բավականին երկար չի խաղացել: Դժվար է նման ֆուտբոլիստին ներգրավել Եվրո-2012-ի հանդիպումներում,- հայտնել է Դել Բոսկեն:

Վիլյան ապաքինվում է 2011 թվականի դեկտեմբերին ոտքի կոտրվածք ստանալուց հետո: Առայժմ չի մասնակցել ընթացիկ տարվա Բարսելոնաի ոչ մի հանդիպման, և դեռևս պարզ չէ` կարո՞ղ է արդյոք հանդես գալ կատալոնական ակումբի վերջին երկու խաղերին: 

Եվրոպայի և աշխարհի չեմպիոնների կազմում հայտագրվելու ամենահավանական թեկնածուներն են Ռոբերտո Սոլդադոն և Ալվարո Նեգրեդոն, ինչպես նաև Ֆերնանդո Տորրեսը, ով բարելավում է իր խաղային որակները Լոնդոնի Չելսիի կազմում: 

Իսպանիայի ազգային հավաքականի նախնական կազմը թիմի գլխավոր մարզիչը պետք է հայտնի հաջորդ շաբաթ, իսկ մայիսի վերջին պարտավոր է ներկայացնել թիմի վերջնական հայտացուցակը:

Հիշեցնենք որ ավելի վաղ մամուլում լուրեր էին հայտնվել, որ Վիլյան  կմանակցի ԵՎՐՈ-2012-ին:

ОК