FCB

FC Barcelona

Դե Խեան ուրախ կլինի տեղափոխվել Բարսելոնա

Ֆաբրեգաս

25.01.2013 13:59

Մանչեսթեր Յունայթեդի իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան ուրախ կլինի կարիերան շարունակել Բարսելոնայում։ Այդ մասին հայտարարել է Դե Խեայի ընկերուհի Էդուրե Գարսիա Ալմագրոն։ 

«Դավիդն իրեն շատ լավ է զգում Մանչեսթեր Յունայթեդում, սակայն նա կցանկանար վերադառնալ Իսպանիա։ Իսկ եթե Դավիդի ակումբը լիներ Բարսելոնան, նա ավելի ուրախ կլիներ»,- դարպասապահի ընկերուհու խոսքը փոխանցում է Marca-ն։

Ավելի վաղ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նշել էր, որ դժգոհ է Դե Խեայի խաղից և դարպասապահն ապագա չունի Անգլիայում։ 22-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է Բարսելոնան, որը փոխարինող է փնտրում Վիկտոր Վալդեսին։

ОК