FCB

FC Barcelona

Չորս տարիների ընթացքում, Բարսան պարտվել է 11 անգամ

Ֆաբրեգաս

13.05.2012 22:41

Շաբաթ օրը կայացած խաղում` Բարսելոնան չկարողացավ հաղթել Բետիսին, հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով: Բարսելոնան Լա լիգայում սահմանեց մի յուրահատուկ ռեկորդ թիմը չորս տարիների ընթացքում պարտվել է ընդհամենը 11 անգամ:

Խոսեպ Գվարդիոլայի ժամանակ Բարսելոնան ապրեց իր պատմության մեջ լավագույն ժամանակաշրջանը: Գվարդիոլայի օրոք Բարսելոնան Լա լիգայում անցկացրել է 152 խաղ: Պեպի օրոք Բարսելոնան հաղթել է 116 անգամ, 47 անգամ խաղացել ոչ ոքի և պարտվել 11 անգամ:

Պեպի օրոք Բարսելոնան ընդհանուր առմամբ վաստակել է 373 միավոր, ամեն մրցաշրջանի ընթացքում Բարսելոնան վաստակում է միջինը 93 միավոր: Բարսելոնան այս չորս տարիների ընթացքում, ամենաշատ միավորները վաստակել է 2009/10 մրցաշրջանում՝ 99 միավոր:

Գոլերի քանակով, Բարսելոնան նույնպես հիանալի է խաղում, Գվարդիոլայի օրոք Բարսելոնան խփել է 412 գոլ, այսինքն ամեն խաղում 2.71 գոլ: Իսկ Բարսելոնայի պաշտպանությունը նույնպես հիանալի է գործում չորս տարիների ընթացքում Բարսելոնան բաց է թողել ընդհամենը 109 գոլ, այսինքն` ամեն խաղում 0.71 գոլ:

ОК