FCB

FC Barcelona

Չավին Եվրոպայի առաջնության երկու ռեկորդ սահմանեց

Ֆաբրեգաս

16.06.2012 13:24

Եվրո-2012-ի երկրորդ տուրում Իսպանիայի հավաքականը, Գդանսկում 4:0 հաշվով հաղթելով Իռալնդիայի թիմին, սահմանեց Եվրոպայի առաջնության երկու ռեկորդներ: Երկու ռեկորդներն էլ իր անվան դիմաց գրանցեց կատալոնական Բարսելոնայի կիսապաշտպան Չավի Հերնանդեսը: 

Castrol EDGE Index-ի վարկածով՝ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն էր Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպան Դավիդ Սիլվան, ով մասնակցեց իսպանացիների երեք գոլային գրոհներին՝ արժանանալով 9.55 միավորի (ընթացիկ մրցաշարի չորրորդ լավագույն արդյունք է:

0.1 միավորով Սիլվային զիջել է Բարսելոնայի պաշտպան Խերարդ Պիկեն, լավագույն եռյակը եզրափակել է Չավին, ով բազմաթիվ վտանգավոր հարվածներ կատարեց իռլանդացիների դարպասին:

Այդ խաղում Չավին սահմանեց փոխանցումների երկու ռեկորդ: 32-ամյա կիսապաշտպանը կատարեց 136 փոխանցում և 127 ճիշտ փոխանցում: Նախորդ ռեկորդը պատկանում էր հոլանդացի Ռոնալդ Կումանին, որը Եվրո-1992-ի՝ դանիացիների հետ խաղում կատարել էր 117 փոխանցում: Իռլանդիայի հավաքականի հետ խաղում իսպանացիները կատարել են 860 փոխանցում, հաղորդում է Goal.com-ը:

ОК