FCB

FC Barcelona

Չավի. Այս հանդիպումն իսկական եզրափակիչ է

Ֆաբրեգաս

21.04.2012 16:58

Եթե մենք հաղթենք, ապա կնվաճենք չեմպիոնի տիտղոսը, Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումից առաջ հայտարարել է Իսպանիայի հավաքականի եւ կատալոնական ակումբի կիսապաշտպան Չավին:

-Այս հանդիպումն իսկական եզրափակիչ է: Այն ամեն ինչ կորոշի: Եթե մենք հաղթենք, ապա կնվաճենք չեմպիոնի տիտղոսը, ես վստահ եմ: Եթե հաղթի Ռեալը, ապա մեզ համար ամեն ինչ ավարտված կլինի առաջնությունում:

Բայց մենք գրեթե հասել ենք նրանց մրցաշրջանի վերջում: Շատ ցավալի կլինի, եթե բաց թողնենք հաղթանակը: Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է: Մենք սովորականից ավելի շատ ու ավելի լավ կգրոհենք:

Մեզ հետ հանդիպումներում Ռեալը հաճախ է փոխել մարտավարությունը, բայց մենք միշտ խաղացել ենք նույն ֆուտբոլը և հաղթել ենք.- Չավիի խոսքը մեջբերում է L`Equipe-ը:

ОК