FCB

FC Barcelona

Ծնունդդ շնորհավոր, Յոհան Կրույֆ

Ֆաբրեգաս

25.04.2012 14:50

Այսօր Բարսելոնայի լեգենդար հարձակվող Յոհան Կրույֆը դառնում է 65 տարեկան:

Կրույֆը իր կյանքի մեծ մասը անցկացրել է Այաքսում, նա այնտեղ խաղացել է 1964-73 թթ., Կրույֆը Բարսելոնա է տեղափոխվել 1973 թ-ին. նա Բարսելոնայում անցկացրել է հինգ տարի, մինչև 1978 թ.: Բարսելոնայից հետո Կրույֆը տեղափոխվել է ԱՄՆ-ն և միչև 1981 թ. անցկացրել ԱՄՆ-ում:

Կրույֆը ԱՄՆ-ից վերադարձել է 1981 թ.-ին, տեղափոխվելով, իսպանական Լևանտե, ընդհամենը մեկ տարի անցկացնելով Լևանտեի կազմում  նա տեղփոխվեց Այաքս և Այաքսի կազմում խաղաց միչև 1983 թ.: Նրա վերջին թիմը եղել է  Ֆեյնորդը, որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան:

Ոսկե գնդակի եռակի դափնեկիր է, երեք անգամ դարձել է Չեմպիոնների գավաթի հաղթող որպես ֆուտբոլիստ, իսկ մեկ անգամ՝ որպես մարզիչ: Նա 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է համարվում:

ОК