FCB

FC Barcelona

Բեյլը սպասում է Բարսելոնայի առաջարկին

Ֆաբրեգաս

22.05.2012 19:34

Տոտենհեմի պաշտպան Գարեթ Բեյլը շարունակում է հուսալ, որ առաջիկա մրցաշրջանից սկսած հանդես է գալու Բարսելոնայում:

Կատալոնական ակումբի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված լինելու թեման իսպանական լրատվամիջոցներում հաճախ է նշվում, սակայն միշտ ընդգծվում է նաև նրա իրավունքների դիմաց պահանջվող մեծ գումարը:

Տոտենհեմի ղեկավարները ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 45-50 մլն եվրո պահանջելու մտադրություն ունեն: Կատալոնացիներն այդ գումարը հազիվ թե կարողանան վճարել, սակայն դա պատրաստ են անել Մանչեսթեր Սիթին: Բարսելոնան հուսով է, որ Բեյլը ճնշում կգործադրի Տոտենհեմի ղեկավարների վրա, որպեսզի հեշտացնի կատալոնական ակումբ իր տեղափոխությունը: 


ОК