FCB

FC Barcelona

Բարսելոնայի երկրպագուները պահանջում են արհամարհել Ռեալին

Ֆաբրեգաս

12.07.2012 22:10

Բարսելոնայի ֆան-ակումբների՝ Grup Fidel-ի, Nostra Ensenya-ի, Almogàvers-ի, KF-ի, Supporters Puyol-ի, Tòxics Ventura-ի և Unibarçataris-ի, կոալիցիան կատալոնական ակումբի ղեկավարությունից պահանջել է Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումներում Ռեալի դեմ դուրս բերել երիտասարդական թիմը՝ Լա Ֆաբրիկան, գրում է իսպանական AS-ը։ 

Այդ կերպ Բարսելոնայի երկրպագուները ցանկանում են բողոքել Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին չորակազրկելու դեմ։  

Երկրպագուները բաց նամակ են հղել Բարսելոնայի նախագահ Սանդրո Ռոսելին։

1. Անընդունելի է, որ Տիտո Վիլանովայի դեմ ագրեսիա դրսևորած Ժոզե Մոուրինյոն մնալու է անպատիժ։

2. Բարսելոնայի նման մեծագույն ակումբի համար անընդունել է համակերպվել հերթական անարդար որոշման հետ։ Արդարության համար չպայքարելը հանցագործություն է մարզիչի անձի, ակումբի, թիմի արժեքների, մարզական ոգու և էթիկայի դեմ։

3. Մենք հավատում ենք, որ մեր կարծիքը հաշվի կառնի թիմի ղեկավարությունը և կձեռնարկվեն համապատասխան քայլեր իսպանական ֆուտբոլում անարդարությունն արմատախիլ անելու համար։

4. Բարսելոնայի երկրպագուների անունից մենք խնդրում ենք պաշտպանել մեր արժեքները, որոնք մարմնավորում են կատալոնական ակումբը։ Որպես բողոք, խնդրում ենք Սուպերգավաթի հանդիպումներում Ռեալի դեմ դուրս բերել Բարսելոնայի երկրորդ թիմը, քանի որ Ռեալն արժանի չէ մեր ուժեղագույն խաղացողների հետ դիմակայությանը։

ОК