FCB

FC Barcelona

Բարսելոնան յուրօրինակ ռեկորդ սահմանեց

ՀՏ-ԱՐԹՈՒՐ

07.05.2012 19:55

Կատալոնական Բարսելոնայի պաշտոնական կայքի հաղորդմամբ` այսօր լրանում է ուղիղ 4 տարին այն օրվանից, երբ ակումբը վերջին անգամ իր մրցակցին զիջում էր գնդակին տիրելու ցուցանիշով:

2008 թ. մայիսի 7-ին Բարսելոնայի ֆուտբոլիստների` գնդակին տիրելու ցուցանիշը փոքր է եղել 50%-ից: Այդ հանդիպման ժամանակ Ֆրանկ Ռայկարդի սաները 1:4 հաշվով պարտվեցին Մադրիդի Ռեալին: 

Այդ խաղից ի վեր Բարսելոնան անցկացրել է 247 հանդիպում, որոնցից յուրաքանչյուրում թիմի` գնդակին տիրելու ցուցանիշը գերազանցել է 50%-ը:

Կատալոնացիներին գերազանցելուն մոտ են եղել Մանչեսթեր Յունայթեդը (49%` ՉԼ գավաթի խաղարկության եզրափակիչում) և Մադրիդի Ռեալը (48%` Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում):

ОК