FCB

FC Barcelona

Բարսելոնան վաճառքի է հանել Աֆելլային

Ֆաբրեգաս

13.07.2012 15:23

Կատալոնական Բարսելոնան տրանսֆերի է հանել Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելային, գրում է Goal.com-ը:

26-ամյա հոլանդացուն ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են Լոնդոնի Արսենալն ու իտալական Ինտերը: «Բարսելոնան» Աֆելայի տրանսֆերային արժեքը գնահատել է 4.75 միլիոն ֆունտ ստերլինգ:

Կատալոնական ակումբը ցանկանում է վաճառել հոլանդացուն, որպեսզի ձեռք բերի Իսպանիայի ազգային հավաքականի եւ Բիլբաոյի Ատլետիկի կիսապաշտպան Խավի Մարտինեսին:

Աֆելայը 2010 թվականին հոլանդական ՊՍՎ-ից է տեղափոխվել Բարսելոնա: Իսպանիայի ավարտված առաջնությունում մասնակցել է ընդամենը չորս խաղի:

ОК