Իսպանական Պրիմերայի 19-րդ տուրում կատալոնական Բարսելոնան մրցակցի խաղադաշտում 3:1 հաշվով առավելության հասավ Մալագայի նկատմամբ:
Հանդիպման մեկնարկն անցավ հավասար պայքարում, բայց 27-րդ րոպեին դաշտի տերերի կոպիտ սխալի հետեւանքով Բարսելոնան բացեց հաշիվը: Մալագայի իսպանացի կիսապաշտպան Խոսե Կամաչոն ցանկանում էր գնդակը փոխանցել դարպասապահին, սակայն այն հայտնվեց Լիոնել Մեսիի մոտ և արգենտինացին իր 28-րդ գոլը խփեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Ընդմիջումից հետո՝ 50-րդ րոպեին, Մեսսին հիանալի փոխանցում կատարեց Սեսկ Ֆաբրեգասին, ով կրկնապատկեց հյուրերի առավելությունը: 82-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի ավագն իր երկրորդ գոլային փոխանցումը կատարեց այս խաղում, իսկ Տիագո Ալկանտարան երրորդ գնդակն ուղարկեց դաշտի տերերի դարպասը: 88-րդ րոպեին Մալագայի արգենտինացի կիսապաշտպան Դիեգո Բուանունոտեն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց:
Malaga 1-3 Barcelona footyroom.com by Futbol2101