Արդեն տեղեկացրել էինք, որ Բարսելոնան կողմնորոշվել է նոր հովանավորի հարցում: Նոյեմբերի 16-ին կատալոնացիները հնգամյա պայմանագիր են ստորագրել Qatar Airways-ի հետ: Գորժարքի գումարը կազմել է 171 միլիոն եվրո: Ակումբի ղեկավարների խոսքով քաթարյան ընկերության մարկետինգի փիլիսոփայությունը չի տարբերվում Բարսելոնայի ֆուտբոլային փիլիսոփայությունից:
Նշենք, որ Բարսելոնայի ղեկավարությունը մոտ ապագայում կհանդիպի ակումբի մեկ այլ հովանավորի` Turkish Airlines-ի հետ` գործող պայմանագրերը հաջորդ ամռանը վերանայելու նպատակով, հայտնում է Marca-ն: