FCB

FC Barcelona

Բարսելոնան պատրաստ է վաճառել Վիլյային և գնել Վան Պերսիին

Ֆաբրեգաս

07.07.2012 13:20

Մինչ Լոնդոնի Արսենալը ոչ մի կերպ չի կարողանում թիմում պահել Հոլանդիայի հավաքականի 28-ամյա ռմբարկու Ռոբին վան Պերսիին` Մանչեսթեր Սիթին, Բարսելոնան և ՊՍԺ-ը շարունակում են հեռակա պայքար մղել ֆուտբոլիստի համար:

Սիթին պատրաստ է բանակցությունները սկսել 15 միլիոն ֆունտ ստերլինգից` ակնարկելով, որ գումարը չի կարող գերազանցել 20 միլիոն ֆունտը:

Բարսելոնան պատրաստ է վաճառել Դավիդ Վիլյային և նրա դիրքի համար գնել Վան Պերսիին: Կատալոնացիներին կարող է օգնել Սեսկ Ֆաբրեգասի մտերմությունը Վան Պերսիի հետ:

Ֆրանսիական ՊՍԺ-ն ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները` կատարելու հոլանդացու առավելագույն պահանջները: Միայն թե Վան Պերսին դժվար թե ցանկանա հանդես գալ ֆրանսիական առաջնությունում:

Առայժմ հստակ չէ, թե ինչ ընտրություն կկատարի Վան Պերսին, սակայն անցած մրցաշրջանում 37 գնդակ խփած ֆուտբոլիստը յոթ տարվա սպասումներից հետո վերջապես ցանկանում է լինել մի ակումբում, որը տիտղոսի իրական հավակնություններ կունենա, գրում է The Sun-ը:

ОК