FCB

FC Barcelona

Բարսելոնան մինչև Իսպանիայի Գավաթի եզրափակիչը, ընկերական խաղեր կանցկացնի

Ֆաբրեգաս

10.05.2012 00:46

Մինչև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, կատալոնական Բարսելոնան պատրաստվում է մեկ կամ երկու ընկերական հանդիպումներ անցկացնել, հաղորդում է Marca-ն:

Իսպանիայի առաջնության վերջին տուրը կկայանա մայիսի 13-ին, իսկ Գավաթի եզրափակիչը՝ մայիսի 25-ին:

Վնասվածքից ապաքինված Դավիդ Վիլյային խաղային պրակտիկա ձեռք բերելու հնարավորության տալու համար, ինչպես նաև լավ մարզավիճակ պահպանելու համար Խոսեպ Գվարդիոլայի թիմը պատրաստվում է մեկ-երկու ընկերական խաղեր անցկացնել:

Հիշեցնենք, որ Մադրիդի Վիսենտե Կալդերոն ստադիոնում կայանալիք Իսպանիայի Գավաթի եզրափակիչում Բարսելոնան ուժերը կչափի Բիլբաոյի Ատլետիկի հետ:

ОК