FCB

FC Barcelona

Բարսելոնան հետաքրքրված է Իվանովիչով

Ֆաբրեգաս

29.05.2012 16:45

Կատալոնական Բարսելոնան և Մախաչկալայի Անժին ցանկանում են ձեռք բերել Լոնդոնի Չելսիի սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին:

Կատալոնական ակումբը Սերբիայի հավաքականի 28-ամյա խաղացողին դիտարկում է որպես կենտրոնական պաշտպան՝ Կարլես Պույոլին փոխարինող: Բարսելոնան Չելսիին խնդրել է ներկայացնել Իվանովիչի տրանսֆերային արժեքը, գրում է  Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ սերբ պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է նաև Մադրիդի Ռեալը:

ОК