FCB

FC Barcelona

Բարսելոնան կհանդիպի Դինամոյի հետ

Ֆաբրեգաս

06.07.2012 22:32

Օգոստոսի 11-ին Բուխարեստում Բարսելոնան ընկերական հանդիպում կանցկացնի տեղի Դինամոյի հետ, հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը:

Նախկինում Բարսելոնան միայն երկու անգամ է խաղացել Ռումինիայում` 1971 և 1977թթ.:

Եվրագավաթների շրջանակներում կատալոնացիները խաղացել են Բուխարեստի մեկ այլ թիմի` Ստյաուայի հետ:

Իսպանիայի փոխչեմպիոնի նախապատրաստական փուլը մի փոքր անսովոր է։ Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ թիմը շրջագայության չի մեկնի Ասիա կամ ԱՄՆ: Բացի Բուխարեստից, կատալոնացիները կայցելեն Համբուրգ (հուլիսի 24), Տանժեր (հուլիսի 28), Փարիզ (օգոստոսի 4) և Գյոթեբորգ (օգոստոսի 8):


ОК