Կատալոնական Բարսելոնան կբողոքարկի թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի որակազրկումը: Բարսելոնայի իրավաբանները փաստաթղթեր են պատրաստում բողոք ներկայացնելու համար, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Օգոստոսի 29-ին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կատալոնական ակումբի գլխավոր մարզիչին որակազրկել էր Պրիմերայի երկու խաղով:
Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի՝ Օսասունա - Բարսելոնա (1:2) խաղում 42-ամյա Վիլանովան կարմիր քարտի էր արժանացել մրցավարի հետ վիճելու համար: