FCB

FC Barcelona

Բարսելոնան կարող է տուգանվել

Ֆաբրեգաս

12.11.2012 19:33

Նոյեմբերի 11-ին կայացած Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Պալմա դե Մալյորկայի Իբերոսթար ստադիոն Մալյորկայի հետ հանդիպմանը մի քանի րոպե ուշանալու համար Բարսելոնան հնարավոր է տուգանվի:

Ըստ կանոնադրության` թիմն ամբողջ կազմով պետք է ստադիոնում լինի հանդիպման մեկնարկից առնվազն մեկ ժամ առաջ: Ոստիկանության տվյալներով, կատալոնացիները ժամանել են մի քանի րոպե ուշ:

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Սևիլիայի Սանչես Պիսխուան ստադիոն մի քանի րոպե ուշանալու համար կատալոնական ակումբը տուգանվեց 200 եվրո, հաղորդում է Sport.es-ը:


ОК