FCB

FC Barcelona

Բարսելոնան հետաքրքրված է Ատլետիկոյի հարձակվողով

Ֆաբրեգաս

08.05.2012 15:17

Մադրիդի Ատլետիկոյի իսպանացի հարձակվող Ադրիան Լոպեսը հայտնվել է Բարսելոնայի հետաքրքրության ոլորտում։ ONA fm-ը հայտնում է, որ 24-ամյա հարձակվողին ձեռք բերելու համար կատալոնական ակումբը պատրաստ է Ատլետիկոյին տրամադրել իսպանացի պաշտպան Ալբերտո Բոտիային, ինչպես նաև վճարել գումարային փոխհատուցում։

Իսպանական լրատվամիջոցների համաձայն՝ մադրիդցիներն Ադրիանի տրանսֆերային արժեքը գնահատում են 18 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Ադրիանը 2011-ի ամռանն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով իսպանական Դեպորտիվոյից է տեղափոխվել Ատլետիկո։

ОК