FCB

FC Barcelona

Բարսելոնան հաղթեց Լևանտեին

Ֆաբրեգաս

15.04.2012 16:19

Կատալոնական Բարսելոնան մրցակցի խաղադաշտում ուժերը չափեց վալենսիական Լևանտեի հետ: Վալենսիացիներն արժանի դիմադրություն ցույց տվեցին Խոսեպ Գվարդիոլայի թիմին, սակայն Բարսելոնան դժվարին հաղթանակ տարավ:

Դաշտի տերերը բավական ակտիվ սկսեցին հանդիպումը: 23-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Խոսե Բարկերոն 11 մետրանոց հարվածով բացեց խաղի հաշիվը, առաջ մղելով Լևանտեին: Բարսելոնան հաշիվը հավասարեցրեց 64-րդ րեպեին: Աչքի ընկավ Բարսելոնայի աստղ` Լիոնել Մեսին: 8 րոպե անց արգենտինացին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը՝ առաջ մղելով կատալոնացիներին: Խաղի մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին: Բարսելոնան հաղթեց 2:1 հաշվով:

Մեսին իր գոլերի քանակը հասցրեց 41-ի՝ հավասավելով Պրիմերայի ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը գլխավորող Կրիշտիանու Ռոնալդուին:

Խոսեպ Գվարդիոլայի թիմը 81 միավորով երկրորդ տեղում է և մրցաշարային աղյուսակը գլխավորող Մադրիդի Ռեալին զիջում է չորս միավորով: 
Հաջորդ տուրում՝ ապրիլի 21-ին, Բարսելոնան սեփական խաղադաշտում ուժերը կչափի Ռեալի հետ:



ОК