FCB

FC Barcelona

Բարսելոնան գերազանցեց Ռեալի ռեկորդը

Ֆաբրեգաս

18.11.2012 16:55

Բարսելոնան հերթական ռեկորդը սահմանեց Իսպանիայի առաջնությունում` 12-րդ տուրում 3:1 հաշվով առավելության հասնելով Սարագոսայի նկատմամբ: Տիտո Վիլանովայի գլխավորությամբ կատալոնացիները առաջնության մեկնարկային 12 տուրերում տարան 11 հաղթանակ, միայն 7-րդ տուրում ոչ ոքի ավարտելով հանդիպումը Մադրիդի Արքայական ակումբի հետ:

Այս արդյունքը լավագույն մեկնարկն է Իսպանիայի առաջնություններում: Բարսելոնան գերազանցեց  Ռեալի ցուցանիշը, որը գրանցվել էր 1968-69 թվականների մրցաշրջանում` 10 հաղթանակ 11 հանդիպումներում, հիշեցնում է իսպանական AS-ը:

ОК