FCB

FC Barcelona

Բարսելոնան երեքշաբթի օրը կներկայացնի նոր մարզահագուստը

Ֆաբրեգաս

21.05.2012 22:23

Ինչպես տեղեկացնում է իսպանական Sport.es կայքը՝ կատալոնական Բարսելոնան երեքշաբթի օրը պաշտոնապես կներկայացնի իր նոր մարզաշապիկը 2012/13 մրցաշրջանի համար:

Բարսելոնայի նախագահ Սանդրո Ռոսելը երեքշաբթի օրը կներկայացնի մարզահագուստների մի հավաքածու, որը աշխարահռչակ Nike ընկերությունն է պատրաստել Բարսելոնայի համար, որոնցից մեկով Բարսելոնան հանդես կգա հաջորդ մրցաշրջանում:

Նույն պարբերականը նաև հավաստիացնում է, որ ամենայն հավանությամբ Բարսելոնան մյուս մրցաշրջանում կկրի այն մրզահագուստը, որ Sport-ը ներկայացրել էր մոտ չորս ամիս առաջ:

Մարզահագուստի կետրոնը պատված կլինի կարմիր գույնով, իսկ եզրին կտիրի կապույտ գույնը և' կարմիր և' կապույտ գծերը իջնում են ուղիղ դեպի վար, սա տնային մարզահագուստն է:

Բարսելոնան հյուընկալվելիս կկրի նարնջագույն մարզահագուստ, այս մարզահագուստի հիմնական գույնը կլինի հենց նարնջի գույնը, իսկ տակի մասը պատված կլինի դեղին գույնով, այս գույնի մարզահագուստը Բարսելոնան օգտագործել է նաև 2005/06 մրցաշրջանների ընթացքում:
 
Հիշեցնենք որ այս լուրերը դեռ պաշտոնապես չէն հայտարարվել:





Աղբյուր` Sport.es

ОК