Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում կատալոնական Բարսելոնան Մոսկվայում հյուրընկալվեց Սպարտակին: Հյուրերը հաղթեցին 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, եւս մեկ գոլ խփեց բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը:
Այս խաղից հետո Բարսելոնան վաստակեց 12 միավոր եւ ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում: Սպարտակը կորցրեց շանսերը դուրս գալ խմբից: G խմբի մյուս խաղում Բենֆիկան կընդունի Սելտիկին: