FCB

FC Barcelona

Բարսելոնան դատի կտա Ռեալի երկրպագուներին

Ֆաբրեգաս

23.10.2012 12:26

Կատալոնական Բարսելոնան դատական հայց կներկայացնի Մադրիդի Ռեալի երկրպագուների պորտալի դեմ: Հոկտեմբերի 22-ին Defensa Central կայքը «Տուր դը Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվավազքի յոթակի չեմպիոն Լենս Արսմստրոնգի հետ կապված սկանդալային իրավիճակը համեմատել է Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսիի հաջողությունների հետ:

Հոդվածի հեղինակները նշել են, որ ինչպես ամերիկացի հեծանվորդն, այնպես էլ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն արգելված խթանիչներ օգտագործելու միջոցով են լուրջ հաջողությունների հասել:

«Պորտալում հայտնված հրապարակումը ժամեր անց հեռացվել է, սակայն Բարսելոնայի ներկայացուցիչներին դա այլեւս չի հետաքրքրում: Վիրավորանքն արդեն հրապարակայնորեն հասել է հասցեատիրոջը: Հոդվածի հեղինակաները կատալոնական ակումբին պատասխան կտան դատարանում»,- գրում է Sport.es-ը:

ОК