FCB

FC Barcelona

Բարսելոնան չորս գնդակ ուղարկեց Լևանտեի դարպասը

Ֆաբրեգաս

26.11.2012 13:32

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում առաջատար Բարսելոնան հյուրընկալվեց Լևանտեին: Կատալոնացիները հաղթեցին 4:0 հաշվով:  

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսում Բարսելոնայի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին: Մեկական գոլի հեղնակ դարձան Սեսկ Ֆաբրեգասը և Անդրես Ինյեստան, ով, բացի խփած գոլից, երեք գոլային փոխանցում կատարեց:

Այս տուրից հետո Բարսելոնան շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ատլետիկոն առաջատարին զիջում է երեք միավոր: Երրորդ տեղում ընթացող Ռեալը կատալոնացիներից հետ է մնում 11 միավորով:  

ОК