FCB

FC Barcelona

Բարսելոնան առաջարկ է արել Ջովինկոյին

Ֆաբրեգաս

22.05.2012 12:55

Կատալոնական Բարսելոնան առաջարկ է արել Պարմայի և Իտալիայի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Սեբաստյան Ջովինկոյին: Այդ մասին հայտարարել է 25-ամյա ֆուտբոլիստի գործակալը՝ Անդրեա Դ՛Ամիկոն:

-Ջովինկոն կտեղափոխվի այնպիսի ակումբ, որը հնարավորություն կտա նրան ցուցադրել լավագույն որակները և կարևոր խաղացող դառնալ թիմում: Սեբաստյանը շատ առաջարկներ է ստացել ինչպես Իտալիայից, այնպես էլ արտասահմանյան ակումբներից: Վերջին առաջարկն արել է Բարսելոնան,- գործակալի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Իտալիայի ավարտված առաջնությունում Ջովինկոն Պարմայի կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Իտալացու տրանսֆերային իրավունքը պատկանում է Թուրինի Յուվենտուսին, որի կազմում Ջովինկոն հանդես է եկել 2006-2010թթ.:

ОК