FCB

FC Barcelona

Բարսելոնան 40 միլիոն է պատրաստում Խավի Մարիտնեսի համար

Ֆաբրեգաս

10.07.2012 12:51

Իսպանիայի ազգային հավաքականի և Բիլբաոյի Ատլետիկի կիսապաշտպան Խավի Մարտինեսը դարձել է կատալոնական Բարսելոնայի գլխավոր տրանսֆերային նպատակը:

Ատլետիկի նախագահ Խոսու Ուրուտիան վերջերս հայտարարել էր, որ 23-ամյա իսպանցուն ձեռք բերելու համար պետք է վճարել 40 միլիոն եվրո:

Իսպանական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը պատրաստ է վճարել այդ գումարը, սակայն թիմը ստիպված կլինի վաճառել հոլանդացի Իբրահիմ Աֆելային ու բրազիլացի Ադրիանոյին: Բարսելոնան Մարտինեսին կառաջարկի տարեկան երեք միլիոն եվրո աշխատավարձ, գրում է Marca-ն:

ОК