Բարսելոնա – Մանչեսթեր Յունայթեդ ընկերական հանդիպման կազմակերպիչները կատալոնական ակումբին կվճարեն 1.5 միլիոն եվրո, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Բարսելոնայի ֆուտբոլիստները ժամանել են Շվեդիայի Գյոթեբորգ քաղաք, որտեղ այսօր՝ օգոստոսի 8-ին, ընկերական հանդիպում կանցկացնեն Անգլիայի 19-ակի չեմպիոնի հետ:
Տիտո Վիլանովայի թիմը Շվեդիայում կմնա մինչև օգոստոսի 10-ը, իսկ ուրբաթ օրը կուղեւորվի Ռումինիա, որտեղ ընկերական հանդիպման շրջանակում ուժերը կչափի Բուխարեստի Դինամոյի հետ: