FCB

FC Barcelona

Բարսելոնան 15 միլիոն է գնահատում Կեյտայի տրանսֆերը

Ֆաբրեգաս

19.05.2012 00:44

Առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ Բարսելոնան կփորձի վաճառել Մալիի հավաքականի կիսապաշտպան Սեյդու Կեյտային:

El Mundo Deportivo-ն հայտնում է, որ կատալոնական ակումբը 15 միլիոն եվրո է գնահատում 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:

Իսպանական լրատվամիջոցների համաձայն՝ Կեյտայի ծառայություններով հետաքրքրվում են իտալական Միլանն ու անգլիական Լիվերպուլը: 
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական Մալագան պատրաստ է ութ միլիոն եվրո վճարել Կեյտային ձեռք բերելու համար:

Իսպանիայի ավարտված առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 31 հանդիպման եւ դարձել է երեք գոլի հեղինակ:


ОК