FCB

FC Barcelona

Բարսելոնան փոխում է Նոու Կամպի խոտածածկը

ՀՏ-ԱՐԹՈՒՐ

22.07.2012 23:23

Այսօր Բարսելոնան սկսել է խոտածածկի փոփոխման աշխատանքները՝ լեգենդար Նոու Կամպ մարզադաշտում: Նոր խոտածածկը պատրաստ կլինի առաջիկա մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Կատալոնական մարզադաշտը կծածկվի Ֆրանսիայի Բորդոյում աճեցված 8900 քմ խոտով: Մարզադաշտում ժամանակավորապես կդադարեցվեն բոլոր միջոցառումները` մինչև Իսպանիայի առաջնության առաջին տուրի շրջանակներում օգոստոսի 18-ին կամ 19-ին կայանալիք Բարսելոնա-Ռեալ Սոսյեդադ հանդիպումը:

Կատալոնական ակումբի`խոտածածկի պահպանման համար պատասխանատու մարմինները չեն կարողանում հարմար և պիտանի ծածկ գտնել ամառային և ձմեռային ամիսների համար: Այդ պատճառով ակումբում որոշում են կայացրել փոխել խոտածածկը յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ:



Լուսանկարները` այստեղ

ОК