Իսպանական հայտնի պարբերական Sport-ը, իր տարբերակն է ներկայացրել, թե ի՞նչ կազմերով այսօր թիմերը դուրս կգան խաղադաշտ:
Ալեկսիս Սանչեսը և Ժերարդ Պիկեն չեն կարողանա այսօրվա խաղում օգնել Բարսելոնային, Պիկեին կփոխարինի Մասկերանոն, իսկ ձախից կխաղա Ադրիանոն: Սանչեսի փոխարեն հանդես կգա Կուենկան: Կիսապաշտպանության գիծը կազմել են` Սեսկը, Բուկետսը և Ինյեստան: