FCB

FC Barcelona

Բարսելոնա կխաղա Համբուգի հետ` հուլիսի 24-ին

Ֆաբրեգաս

29.05.2012 15:25

Կատալոնական Բարսելոնան ընկերական հանդիպում կանցկացնի գերմանական Համրբուրգի հետ, հայտնում է Բարսայի պաշտոնական կայքը:

Տիտո Վիլանովան իր դեբյուտը կնշի Գերմանիայում, ի դեպ այդ օրը նաև լրանում է գերմանական Համբուրգի 125-ամյակը: Խաղը կայանալու է Իմտեկ Արենա մարզադաշտում, որը դասվում է ՖԻՖԱ-ի 5 աստղային մարզադաշտերի շարքին: Իմտեկը կառուցվել է 2001 թ.-ին, մարզադաշտը տեղավորում է մոտ 57.000 հանդիսատես: Այդ մարզադաշտում է տեղի ունեցել նաև Մունդիալ 2006-ի խաղերը:  

Կատալոնական ակումբը այդ հանդիպմանը չի ներկայանա իր մարտական կազմով: Ոմանք կլինեն իրենց հավաքականներում: Մնացած հանդիպման օրերը և ժամերը պարզ կդառնա մոտակա օրերի ընթացքում:

Հանդիպումը կայանալու է հուլիսի 24-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին

ОК