Իսպանիայի հավաքականի նախնական կազմում բացակայում են Բարսելոնայի ֆուտբոլիստները
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է թիմի նախնական կազմը։ Առայժմ բացակայում են ֆուտբոլիստներ Ատլետիկից, Բարսելոնայից և Չելսիից։
Goal.com-ը հաղորդում է, որ Դել Բոսկեն չի ցանկացել ճնշում գործադրել այն ֆուտբոլիստների վրա, որոնք հանդես են գալու Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում և Չեմպիոնների լիգայի եզրափակիչում
Իսպանիայի նախնական կազմը`
Դարպասապահ. Իկեր Կասիլյաս (Ռեալ Մադրիդ), Պեպե Ռեյնա (Լիվերպուլ), Դավիդ դե Խեա (Մանչեսթեր Յունայթեդ)
Պաշտպաններ. Ալվարո Արբելոա (Ռեալ Մադրիդ), Սերխիո Ռամոս (Ռեալ Մադրիդ), Ռաուլ Ալբիոլ (Ռեալ Մադրիդ), Խուանֆրան Տորես (Ատլետիկո Մադրիդ), Խորդի Ալբա (Վալենսիա), Նաչո Մոնռեալ (Մալագա), Ալվարո Դոմինգես (Ատլետիկո Մադրիդ)
Կիսապաշտպաններ. Խաբի Ալոնսո (Ռեալ Մադրիդ), Սանտի Կասորլա (Մալագա), Դավիդ Սիլվա (Մանչեսթեր Սիթի), Խեսուս Նավաս (Սևիլիա), Բրունո Սորիանո (Վիլյառեալ), Բենատ Էչեբարիա (Բետիս), Խավի Գարսիա (Բենֆիկա), Իսկո Սուարես (Մալագա)
Հարձակվողներ. Ալվարո Նեգրեդո (Սևիլիա), Ռոբերտո Սոլդադո (Վալենսիա), Ադրիան Լոպես (Ատլետիկո Մադրիդ)