FCB

FC Barcelona

Բարսան խնդիրներ չունեցավ

Ֆաբրեգաս

04.11.2012 12:20

Իսպանական Պրիմերայի 10-րդ տուրում կատալոնական Բարսելոնան սեփական խաղադաշտում 3:1 հաշվով առավելության հասավ Վիգոյի Սելտայի նկատմամբ:

Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց Բարսելոնայի բրազիլացի կիսապաշտպան Ադրիանոն: 24-րդ րոպեին իսպանացի հարձակվող Մարիո Բարմեխոն խփեց Սելտայի պատասխան գնդակը, բայց երկու րոպե անց Դավիդ Վիլյան դարձյալ առաջ մղեց կատալոնացիներին:

Ընդմիջումից հետո Իսպանիայի հավաքականի պաշտպան Խորդի Ալբան ևս մեկ գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը:

Պրիմերայի լավագույն ռմբարկու Լիոնել Մեսսին մասնակցեց ամբողջ հանդիպմանը, սակայն չկարողացավ գոլի հեղինակ դառնալ: Նոյեմբերի 2-ին 25-ամյա արգենտինացին հայր էր դարձել:

Տիտո Վիլանովայի թիմն 9-րդ հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում և 28 միավորով ամրապնդվեց առաջին տեղում: Սելտան 10 միավորով 14-րդն է:

Barcelona - Celta Highlights HD 03.11.2012 by FCBHighDef

ОК