FCB

FC Barcelona

Բարսան և Ռեալը շնորհավորել են Չելսիին

Ֆաբրեգաս

20.05.2012 17:18

Չնայած այն հանգամանքին, որ Չելսին Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում հաղաթանակ է տարել Բարսելոնայի նկատմամբ և ակումբը դուրս թողել հետագա պայքարից, կատալոնացիները Twitter-ի իրենց պաշտոնական էջում շնորհավորել են լոնդոնյան թիմին հեղինակավոր մրցաշարի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ:

-Շնորհավորում ենք Չելսիին առաջին անգամ ՉԼ գավաթը նվաճելու կապակցությամբ:

Լոնդոնցիներին շնորհավորական խոսքեր են հղել նաև Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստները:

-Շնորհավորանքներ հաղթողներին: Շնորհավորանքներ իմ ընկերներ Խուան Մատային և Ֆերնանդո Տորրեսին: Ռոբեն, չհուսալքվես.- Twitter-ի իր էջում գրել է Սերխիո Ռամոսը:

-Ֆուտբոլային դրամա-2: Չելսի, շնորհավորում եմ, Բավարիա, ցավակցում եմ.- գրել է Ռեալի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն:

ОК