Կատալոնական Բարսելոնան, Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում 2։1 հաշվով առավելության հասնելով շոտլանդական Սելտիկի նկատմամբ, տարավ իր 100-րդ հաղթանակը Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում:
Բարսելոնան երրորդ ակումբն է, որը 100 հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում: Մինչև այս նման արդյունքի հասել էին Մադրիդի Ռեալն ու անգլիական Մանչեսթեր Յունայթեդը, հաղրդում է AS-ը։
Բարսելոնայի կիսապաշտպան Չավին իր 150-րդ հանդիպումն անցկացրեց միջազգային ակումբային մրցաշարերում (129 խաղ - Չեմպիոնների լիգա, 13 - ՈւԵՖԱ-ի Գավաթ, 5 - աշխարհի ակումբային առաջնություն, 3 - Եվրոպայի Սուպերգավաթ)։ Այդ ցուցանիշով Չավին հավասարվեց բրազիլացի Ռոբերտո Կարլոսին, սակայն նրան գերազանցում են իտալացի Պաոլո Մալդինին (181 խաղ), իսպանացի Ռաուլ Գոնսալեսը (168), հոլանդացի Կլարենս Զեեդորֆը (167), արգենտինացի Խավյեր Զանետին (156) և ուելսցի Ռայան Գիգզը (151)։