Այսօր կատալոնական Բարսելոնան 0-8 հաշվով հաղթեց Տանժերի Ռոջա Ատլետիկին:
Սա շատ կարևոր հանդիպում էր, քանի որ Բարսան ցույց տվեց, որ կարող է հիանալի խաղալ նաև առանց առանցքային ֆուտբոլիստների:
Ալեքսիսը ցույց տվեց թե նա ինչի է ընդունակ: Ալեքսիսից այսպիսի խաղ սպասում էին դեռևս անցած տարի, սակայն վնասվածքները նրան թույլ չտվեցին շատ խաղային ժամանակ անցկացնել թիմի կազմում:
Բոլորը սպասում էին Մեսսիի գոլին և դա այս խաղում տեղի ունեցավ, սակայն ոչ թե 1 գոլ այլ 3 գոլ պարգևեց Մեսսին իր երկրպագուներին:
Միչմրցաշրջանում իր երկրորդ գոլը (11մ.) հեղինակեց Դանի Ալվեշը, ով ապացուցեց որ լավագույն աջ պաշտպանն է աշխարհում:
Տուգանայինից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Սերխի Գոմեզը, գոլի հեղինակ դարձավ նաև Դեուլոֆեուն:
Գոլերը՝
Սանչես-11. 42
Մեսսի-33, 38, 45+
Ալվեշ-58
Սերխի Ռոբերտո-86
Դեուլոֆեու-88