FCB

FC Barcelona

Բարսելոնայի շահույթը կազմել է 40 միլիոն եվրո

Ֆաբրեգաս

26.06.2012 22:15

2011/12 մրցաշրջանի արդյունքներով կատալոնական Բարսելոնայի շահույթը կազմել է 40 միլիոն եվրո, տեղեկացնում է AS-ը:

Կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելի խոսքով՝ տնտեսական քաղաքականության շնորհիվ Բարսելոնայի պարտքերը հաջողվել է նվազեցնել մինչև 340 միլիոն եվրո:

Մինչև Ռոսելի նախագահ դառնալը ակումբի պարտքերը կազմում էին 420 մլն եվրո: Սակայն, չնայած հաջող ֆինանսական ցուցանիշներին, Բարսելոնան առայժմ չի կարող իրեն թույլ տալ սկսել Կամպ Նոու ստադիոնի վերակառուցման աշխատանքները:

ОК