Եվրալիգայի գավաթի 2011–12 թթ. խաղարկության եզրափակիչում 3:0 հաշվով պարտության մատնելով Բիլբաոյի Ատլետիկին` Մադրիդի Ատլետիկոն եվրագավաթների խաղարկությունների շրջանակում տոնեց 12-րդ անընդմեջ հաղթանակը:
Այդ ցուցանիշով Դիեգո Սիմեոնեի սաները կարողացան գերազանցել կատալոնական Բարսելոնայի` 2002–03 թթ. խաղարկությունում սահմանած ռեկորդը: Կապտանռնագույնները եվրագավաթների խաղարկությունների շրջանակում 11 անընդմեջ հաղթանակ էին տոնել:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում Ատլետիկոն զբաղեցնում է 5-րդ տեղը և վերջին տուրից առաջ 2 միավորով զիջում է 4-րդ հորիզոնականում գտնվող Մալագային:
Ատլետիկոն գերազանցել է Բարսելոնայի ռեկորդը. FCBarca.am