FCB

FC Barcelona

Աշխարհի փոխչեմպիոն Հոլանդիան պարտվեց

Ֆաբրեգաս

09.06.2012 22:51

Միկայել Կրոն-Դելիի միակ գոլը դարձավ Եվրո-2012-ի առայժմ միակ սենսացիայի գրավականը։
B խմբում Դանիայի հավաքականն առաջին խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ աշխարհի փոխչեմպիոն, մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդ՝ Հոլանդիայի թիմի նկատմամբ, Բարսելոնայից հանդես էր գալիս Իբրահիմ Աֆելլայը, նա խաղաց մինչև 71-րդ րոպեն և նրան փոխարինեց Կլաս յան Հունտելարը:։

Խարկովի Մետալիստ ստադիոնում կայացած հանդիպման միակ գնդակը Կրոն Դելին խփեց 24-րդ րոպեին։

Դանիան գլխավորեց B խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբի մյուս խաղում Երևանի ժամանակով 22։45-ին կհանդիպեն Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականները։

Եվրո-2012

B խումբ, 1-ին տուր

Հոլանդիա - Դանիա՝ 0։1
Միկայել Կրոն-Դելիի, 24



Holland 0-1 Denmark (Euro 2012 - Group B) by fasthighlights-2012

ОК