Արսենալը Սոնգի ու Վան Պերսիի նկարներով նվերներ է ուղարկել երեխաներին
Ֆաբրեգաս
08.11.201221:43
Լոնդոնի Արսենալի մարքեթինգային բաժինը թիմի դեռահաս երկրպագուներին Ռոբին վան Պերսիի ու Ալեքս Սոնգի լուսանկարներով նվերներ է ուղարկել՝ տեղեկացնում է ESPN-ը:
Ընդհանուր երեխաներին հանձնվել են 20,000 հուշանվերներ:
«Սա իսկական խայտառակություն է: Տուփը բացեցինք ու ի՜նչ... Տեսանք երկու ֆուտբոլիստների նկարներ, այնպիսի ֆուտբոլիստների, որոնք այլևս Արսենալում չեն խաղում: Իմ որդին շատ ուրախ էր նվերի կապակցությամբ, սակայն հարցրեց՝ ինչու է նվերի վրա փակցված Պերսիի նկարը»,- ասել է ծնողներից մեկը:
Հիշեցնենք, որ ամռանը Վան Պերսին հեռացավ Մանչեսթեր Յունայթեդ, իսկ Ալեքս Սոնգը՝ Բարսելոնա:
Արսենալը Սոնգի ու Վան Պերսիի նկարներով նվերներ է ուղարկել երեխաներին. FCBarca.am