FCB

FC Barcelona

Արսենալը պաշտոնապես սկսել է բանակցությունները

Ֆաբրեգաս

29.01.2013 00:36

Դիկ Լոուն՝ Արսենալի ղեկավարներից մեկը, ով պատասխանատու է տրանսֆերային բանակցությունների վարման գործերում, ժամանել է Իսպանիա, որ ավարտի բանակցությունները Բարսելոնայի հետ հարձակվող Դավիդ Վիլյայի տրանսֆերը ձեռք բերելու հարցում, հայտնում է Goal.com-ը:

Լոնդոնյան ակումբը հույս ունի շատ շուտով ավարտել տրանսֆերը: Անձամբ խաղացողը դեմ չէ Լոնդոն տեղափոխվելուն, քանի որ քիչ ժամանակ է անցկացնում խաղադաշտում:

Գործարքի արժեքը, հավանաբար, կկազմի 14 մլն ֆունտ, իսկ խաղացողը կստանա շաբաթական 110 հզ ֆունտ աշխատավարձ: Գործարքի կայացմանը կարող է նպաստել այն հանգամանքը, որ Բարսելոնան դեռևս չի վճարել Սոնգի ու Ֆաբրեգասի տրանսֆերների արժեքները ամբողջությամբ:

ОК