FCB

FC Barcelona

Արսեն Վենգեր. Գվարդիոլան իմ իմացած մարզիչներից մեծագույնն է

Ֆաբրեգաս

28.04.2012 16:48

Գվարդիոլան իմ իմացած մարզիչներից մեծագույնն է, հայտարարել է Լոնդոնի Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

-Ժամանակակից ֆուտբոլում Բարսելոնայի փիլիսոփայությունը մնում է ամենահզորը: Այդ փիլիսոփայությունը կատալոնական ակումբին թույլ տվեց հաղթանակած քայլել ամբողջ աշխարհում:

-Ես չէի ցանկանա, որ Գվարդիոլան լքեր ակումբը, բայց ես հարգում եմ նրա որոշումը և հասկանում եմ նրան: Հնարավոր չէ մշտապես աշխատել մեկ շնչով: Կողքից սթրեսը չի երևում: Գվարդիոլան իմ իմացած մարզիչներից մեծագույնն է:

Հուսով եմ մեկ տարի հետո նա կվերադառնա և կշարունակի իր հրաշալի աշխատանքը.-Վենգերի խոսքը մեջբերում է France Football-ը:

ОК